TOP նոր
» » Ինչպե՞ս են բաշխվել հայության ձայները Վրաստանի ընտրություններում

Ինչպե՞ս են բաշխվել հայության ձայները Վրաստանի ընտրություններում

28-10-2013, 13:15 Դիտումներ: Հայաստան, Վրաստան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Ինչպե՞ս են բաշխվել հայության ձայները Վրաստանի ընտրություններում
28 Հոկտեմբեր 2013, 13:15 - NovostiNK
Ախալքալաքում"Վրացական երազանք" կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է տեղի հայության ձաւյների 65%-ը, իսկ Նինոծմինդայում ձայների 70%-ը: Սահակաշվիլիի ղեկավարած "Միացյալ ազգային շարժման" ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն էլ երկու շրջաններում հավաքել է ձայների 20%-ը: Ընտրական գործընթացը, Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ, հանգիստ է անցել. միայն Բուրջանաձեն է հայտարարում բողոքների ու ընտրախախտումների մասին:

Ըստ նրա` հայության ձայների բաշխման վրա դրական ձևով ազդել է Իվանիշվիլիի այցը Ջավախք: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Իվանիշվիլիի թիմում աշխատած տեղացի հայերը հայտարարությամբ հեռացել էին`բավարարված չլինելով նրանից, թե ինչ չափով է Իվանիշվիլին կատարել տված խոստումներն ու հայությանն առնչվող իրական փոփոխություններ կատարել: Եվ ահա Իվանիշվիլին օրեր առաջ Ջավախք այցի ընթացքում հանդիպել է տեղաբնակ այդ հայ ակտիվսիտներին, լսել նրանց բողոքները, ապա նրանց հետ հանդիպում է ունեցել նաւ Թբիլիսիում ու խոստացել կատարել պահանջները, որից հետո ջավախահայ ակտիվսիտները խոստացել են աջակցել նրան ընտրությունների ժամանակ:

Ստեփան Մարգարյանի խոսքերով`հայաշատ շրջաններում քվեարկության ելքի վրա ազդեցություն է թողել նաև այն, որ ընտրություններից երկու օր առաջ Սահակաշվիլիի այցն Ախալքալաք, որի ընթացքում միջադեպ ու վեճ տեղի ունեցավ ջավախահայ ակտիվիստ Չախալյանի հետ:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին փորձել էր սադրանք հրահրել`Չախալյանին կրկին "սեպարատիզմի" մեջ մեղադրելով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS