TOP նոր
» » Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

16-06-2020, 16:11 Դիտումներ: Հայաստան, Մշակույթ
16 Հունիս 2020, 16:11 - NovostiNK
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը


Երեկ երեկոյան փակման գալա համերգի ընթացքում հայտարարվել են Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Առաջին մրցանակի է արժանացել Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ երկրորդ մրցանակը ստացել է Մայքլ Գերմերը (Դանիա)‚ իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Լորենց Կարլսը (Շվեդիա) և Բելլ Թինգը (Թայվան)։ Դափնեկրի դիպլոմ ստացավ Ֆելիքս Հարությունյանը։ Հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։

Շնորհվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ. «Յոհան Սեբաստիան Բախի Մենանվագ ջութակի համար ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Դիանա Ադամյանը‚ «Նիկոլո Պագանինիի Կապրիսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում մրցանակ է ստացել Մայքլ Գերմերը‚ «Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգի հաղթող է ճանաչվել Լորենց Կարլսը։ «Արամ Խաչատրյանի Երգ պոեմի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում լավագույնը Բելլ Թինգն է։ «Արամ Խաչատրյանի Պարի լավագույն մեկնաբանություն» (2-րդ փուլ) անվանակարգը շնորհվել է Դիանա Ադամյանին։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացել է Բելլ Թինգը‚ այս անվանակարգում հաղթողն ընտրվել է առցանց քվեարկության միջոցով‚ նա 2021-2022 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն կունենա։ 2020թ. «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիան Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակրին տրամադրելու է հատուկ մրցանակ՝ 25000 ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագիր։ Ձայնագրությունները կթողարկվեն PARMA Recordings ստուդիայի կազմում գտնվող Navona Records լեյբլի ներքո։

Փակման գալա համերգին տեսակապով իրենց ուղերձները հղեցին մրցույթի ժյուրիի անդամները։ Սանտանդերի երաժշտության և ակադեմիայի ժողովի գեղարվեստական ղեկավար Պիտեր Չաբան‚ անդրադառնալով խաչատրյանական մրցույթին‚ նշել է‚ որ 2020թ. մարտահրավերների պայմաններում մեծ սխրանք էր անցկացնել մրցույթը‚ ինչը հնարավորություն է տվել‚ որպեսզի երաժշտությունն իր բարերար ազդեցությունն ունենա մարդկանց վրա։

Նա նաև ընդգծել է Արամ Խաչատրյանի մեծ ճանաչումն աշխարհում։
Մրցույթի փակման գալա համերգի ընթացքում Դիանա Ադամյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հեռավար կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր առցանց՝ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ։ Մրցույթի երրորդ փուլում մասնակիցներն ու նվագախումբը հանդես են եկել հեռավար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS