TOP նոր
» » Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը La Scam 2020-ի շրջանակներում ստացել է աստղ

Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը La Scam 2020-ի շրջանակներում ստացել է աստղ

25-06-2020, 14:31 Դիտումներ: Հայաստան, Մշակույթ
25 Հունիս 2020, 14:31 - NovostiNK
Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը La Scam 2020-ի շրջանակներում ստացել է աստղ


Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր Թամարա Ստեփանյան) La Scam 2020-ի շրջանակներում արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Այս մասին տեղեկանում ենք «Հայկ» կինոստուդիայի ֆեյսբուքյան էջից։

scam.fr կայքում նշված է, որ աստղեր ստացած ֆիլմերը, իրենց հեղինակների մասնակցությամբ, հանդիսականին կներկայացվեն Festival Les Étoiles վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ նոյեմբերի 7-8-ին Forum des images ֆորումին:

«Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:

Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։

Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS