TOP նոր
» » Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և ռազմաքաղաքական փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ

Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և ռազմաքաղաքական փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ

10-07-2020, 14:25 Դիտումներ: Հայաստան
10 Հուլիս 2020, 14:25 - NovostiNK
Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և ռազմաքաղաքական փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ


Պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման, Հայաստանի համար բարենպաստ արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային կայունությանն աջակցելու համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը: Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության տեքստում։

Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ հավաքական պաշտպանության կարողությունների ընդլայնման և դաշնակցային հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնություններին՝ ի նպաստ անդամ պետությունների կողմից միմյանց շահերի արդյունավետ պաշտպանության և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման: Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ:

ԱՄՆ հետ համագործակցության շրջանակում մենք շարունակելու ենք կարևորել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և փոխգործակցությունը՝ միտված պաշտպանական ինստիտուտների բարեփոխմանը և Հայաստանի զինված ուժերի փոխգործունակ կարողությունների զարգացմանը:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումները և միջազգային խաղաղության աջակցման գործողությունները Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքային ուղղություններից են: Մենք շարունակելու ենք ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը պաշտպանության և անվտանգության բնագավառներում՝ որպես Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման բաղադրիչ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS