TOP նոր
» » ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը՝ Հայաստանին և Ադրբեջանին. օգտվելով ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվել առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը՝ Հայաստանին և Ադրբեջանին. օգտվելով ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվել առարկայական բանակցությունների

25-07-2020, 09:31 Դիտումներ: Հայաստան
25 Հուլիս 2020, 09:31 - NovostiNK
ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը՝ Հայաստանին և Ադրբեջանին. օգտվելով ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվել առարկայական բանակցությունների


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպշիկը Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվել առարկայական բանակցությունների:

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը, և կոչ արել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվելով լուրջ առարկայական բանակցություններին հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար:

«Այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը ծայրահեղ կարևոր է:

Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնցով քննադատության են ենթարկվում համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ փորձ է արվում միակողմանի նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը:

Համանախագահները հաստատում են, որ ամուր, խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելու մեջ», - ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS