TOP նոր
» » РБК. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «անշնորհակալ Հայաստանի մասին» Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

РБК. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «անշնորհակալ Հայաստանի մասին» Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

28-07-2020, 13:58 Դիտումներ: Հայաստան
28 Հուլիս 2020, 13:58 - NovostiNK
РБК. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «անշնորհակալ Հայաստանի մասին» Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը


Russsia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կտրուկ բացասական արձագանք է ստացել հայկական շրջանակներում և Հայաստանում, РБК-ТВ-ին տված հարցազրույցում խոստովանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշելով դա՝ ՀՀ կառավարության ղեկավարը մատնանշել է, որ գրառման մեջ նշված գանգատներն անտեղի են:

«Հայաստանը դեռ չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ՛», - նշել է Փաշինյանը՝ մեկնաբանելով առաջին թեզը: Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են, հիշեցրել է նա:

Մեկնաբանելով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Սիմոնյանի թեզը՝ Փաշինյանը նշել է, որ ոչ թե անհատ քաղաքական գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ՝ ամբողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը և գործընկերը Փաշինյանը, Պետրոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, այլ՝ հայ ժողովուրդը: Սա շատ կարևոր նրբերանգ է», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ «շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է»:

Արձագանքելով օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ թեզին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ դրանք սկսել են աշխատել շատ ավելի շուտ, քան ինքն է եկել իշխանության 2018 թվականին:

«Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին: Այս բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չէին փակում այդ կազմակերպությունները», - նշել է Փաշինյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS