TOP նոր
» » Team ընկերությունը բանկում գրավադրել է Beeline ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը

Team ընկերությունը բանկում գրավադրել է Beeline ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը

29-07-2020, 13:11 Դիտումներ: Հայաստան
29 Հուլիս 2020, 13:11 - NovostiNK
Team ընկերությունը բանկում գրավադրել է Beeline ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը


Հայկ և Ալեքսանդր Եսայանների նորաստեղծ Team ընկերությունը բանկում գրավադրել է Beeline ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, որպեսզի կարողանան վճարել Beeline ընկերությունը ձեռք բերելու գործարքի դիմաց։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում Team –ի առաջարկած գործարքին տվեց իր համաձայնությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին հանձնաժողովը թույլատրել է Team ընկերությանը ձեռք բերել Beeline-ի 100 տոկոս բաժնետոմսերը։ Այժմ Եսայան եղբայրները բաժնետոմսերի համաձայնեցված գնով առքուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը տեսնում են վարկային միջոցները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առարկություն չունի՝ գործարքի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող վարկային միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS