TOP նոր
» » ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

29-07-2020, 18:32 Դիտումներ: Հայաստան
29 Հուլիս 2020, 18:32 - NovostiNK
ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է  սփյուռքահայ երիտասարդների


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտությունը, սփյուռքահայերի, ինչպես նաև տարբեր պետություններից ժամանած այլազգի երիտասարդների շփումը Հայաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS