TOP նոր
» » Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը

Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը

9-08-2020, 10:15 Դիտումներ: Հայաստան
9 Օգոստոս 2020, 10:15 - NovostiNK
Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ։

Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով»,- հայտնել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում գերատեսչության առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

ՇՄ նախարարն ըդնգծել է, որ իրենց գերնպատակն է վերականգնել Հայաստանի բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS