TOP նոր
» » «Իսկանդերը» հրթիռ է, ՊԲ-ի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են. Ա. Հովհաննիսյան

«Իսկանդերը» հրթիռ է, ՊԲ-ի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են. Ա. Հովհաննիսյան

14-10-2020, 12:26 Դիտումներ: Հայաստան
«Իսկանդերը» հրթիռ է, ՊԲ-ի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են. Ա. Հովհաննիսյան


14 Հոկտեմբեր 2020, 12:26 - NovostiNK
Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ ահաբեկիչները Ադրբեջանի կողմից խաբված են եղել, նա ասաց. «Խաբվել են, թե չեն խաբվել, դա այլ խնդիր է, իհարկե, վարձկանին պետք է խաբեն: Ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:

Ինչ վերաբերում է «Իսկանդերն» օգտագործելուն, նա կոչ արեց վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ: «Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կամավորներին, որոնք ցանկանում են գնալ ռազմաճակատ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց չեն ուղարկում, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Զուտ մարդկային իմ խորհուրդը՝ ովքեր ուզում են գնալ՝ անկախ նրանից, թե իրենց կարելի է, չի կարելի, օրենքով հասնում է, թե ոչ, թող անդադար թակեն զինկոմիսարիատների դռները, զինկոմիսարիատների հետ կապ պահեն, գուցե ինչ-որ որոշում փոխվի»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը: «Որոշ դեպքերում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել, այդ հատվածներն իրականում ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր են՝ կիրառված ուժերի կորուստների և ժամանակի կտրվածքով»,-ասաց նա և կոչ արեց չֆիքսվել կոնկրետ հատվածների վրա:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հաճախ իրականացնում է տեղեկատվադիվերսիոն համատեղ օպերացիա, այսինքն՝ գնում են մի բնակավայր, մտնում, նկարում, դրոշը դնում, հետո մերոնք հակահարված են հասցնում և նրանք փախչում են: «Դա անում են, քանի որ իրական, շոշափելի հաջողություն չունեն»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը երկու-երեք, գուցե հինգ օրում Արցախը գրավելու նպատակ ունեին: Նա նշեց, որ սա պլանավորված բլից-կրիգ էր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS