TOP նոր
» » Անհապաղ Արդբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց. վարչապետը բացահայտեց Ադրբեջանի պահանջը բանակցություններում

Անհապաղ Արդբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց. վարչապետը բացահայտեց Ադրբեջանի պահանջը բանակցություններում

14-10-2020, 14:02 Դիտումներ: Հայաստան
14 Հոկտեմբեր 2020, 14:02 - NovostiNK
Անհապաղ Արդբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց. վարչապետը բացահայտեց Ադրբեջանի պահանջը բանակցություններում


Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Արդբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժանակացույց ու արձանագրել, որ Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց նա։

Վարչապետը նշեց՝ տարածքները պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ` խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։

«Մեր կառավարությունն, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց՝ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Արդբեջանի բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։

«Եվ Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ, տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան սկսեց սպառնալ Հայաստանին», - ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS