TOP նոր
» » «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերը գնալով ավելի քիչ են ենթարկվում վեբ-գրոհների

«Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերը գնալով ավելի քիչ են ենթարկվում վեբ-գրոհների

15-10-2020, 13:15 Դիտումներ: Հայաստան
15 Հոկտեմբեր 2020, 13:15 - NovostiNK
«Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերը գնալով ավելի քիչ են ենթարկվում վեբ-գրոհների


Հայաստանում 2020-ի երկրորդ եռամսյակում համացանցից վարակման փորձերի ենթարկվել է օգտատերերի համակարգիչների 5,6%-ը։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2020-ի ապրիլ-հունիսին Վրաստանում վեբ-գրոհների միջոցով վարակման փորձերի բախվել է օգտատերերի 7,9%-ը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 12-րդ տեղն այն երկրների քսանյակում, որտեղ օգտատերերը ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների։ Նույն տարվա առաջին եռամսյակում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 8,5%. դա 17-րդ ցուցանիշն էր աշխարհում։ Իսկ Ադրբեջանում և՛ երկրորդ, և՛ առաջին եռամսյակում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 6,5%։

2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ը։ Իսկ Ադրբեջանում համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընդհանուր առմամբ, 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 5,73%-ըն առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 899 744 810 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 191 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 286 229 445 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կարյքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS