TOP նոր
» » Ինչքա՞ն կարելի է կույր լինել․ արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Ինչքա՞ն կարելի է կույր լինել․ արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

19-10-2020, 11:36 Դիտումներ: Հայաստան
19 Հոկտեմբեր 2020, 11:36 - NovostiNK


Արցախցի կանայք, որոնք այս օրերին ժամանակավորապես ապաստանել են Երեւանում, բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։

«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմեցին գրասենյակի անձնակազմին։

«Իմ տունն այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, ոչ մի տեղ նման զենք չեն կիրառում, բայց ես էլի գնում եմ Ստեփանակերտ, սակայն մինչեւ դուրս չգան չեմ գնա էստեղից։ Հերիք է, ինչքա՞ն կարելի է կույր լինել, ինչ-որ շինծու բաների հետեւից են ընկնում»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց արցախցի կանանցից մեկը։

Արցախցի մեկ այն կին դուրս գալով ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպումից, հայտարարեց, որ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղում չէ։

«Մենք պահանջեցինք շտապ հանդիպում, բայց մեզ բացատրեցին, որ նա հանդիպման է։ Մենք պայմանավորվել ենք, որ ժամը 17։00-ին մեր պահանջով կրկին ներկայանալու ենք։ Այսինքն՝ մենք չենք ցրվում, պետք լինի 15 օր կսպասենք, որովհետեւ գնալու տեղ չունենք»,- ասաց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS