TOP նոր
» » Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

19-10-2020, 12:35 Դիտումներ: Հայաստան
19 Հոկտեմբեր 2020, 12:35 - NovostiNK
Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը


ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել է հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

«Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ»,- ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS