TOP նոր
» » Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

27-10-2020, 12:01 Դիտումներ: Հայաստան
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը


27 Հոկտեմբեր 2020, 12:01 - NovostiNK
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ:

Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ:

«Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS