TOP նոր
» » ՀՀ ՔԿ. Ադրբեջանական կողմում տասնյոթ ռազմագերի կա

ՀՀ ՔԿ. Ադրբեջանական կողմում տասնյոթ ռազմագերի կա

27-10-2020, 13:01 Դիտումներ: Հայաստան
27 Հոկտեմբեր 2020, 13:01 - NovostiNK
ՀՀ ՔԿ. Ադրբեջանական կողմում տասնյոթ ռազմագերի կա


Հաստատված տվյալների համաձայն` ադրբեջանական կողմում կա գերեվարված տասնյոթ հայ զինվորական: Այս մասին հոկտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված իրավական գործընթացներին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նրա խոսքով` եւս երկու զինվորականի եւ քաղաքացիական անձի հետ կապված տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Որոշ դիմումներ արդեն բավարարվել են, մյուսները քննարկման փուլում են:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է երկու գերեվարված ադրբեջանցի: «Գերիները պահվում են ՄՄԻ-ի բոլոր կանոններին համապատասխան: Նրանց բարձր մակարդակի բժշկական օգնություն է տրամադրվել, ահավովված է երեքանգամյա սնունդ: Հարցաքննության ժամանակ նրանցից մեկը նույնիսկ խոստովանել է, որ դժվար թե Ադրբեջանում այդքան լավ հոգ տանեին իր մասին»,- ասաց Վարդանյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS