TOP նոր
» » Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

30-10-2020, 14:07 Դիտումներ: Հայաստան
30 Հոկտեմբեր 2020, 14:07 - NovostiNK
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը


Ժնևում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի`Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր`ԱՄՆ) հանդիպումը:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրել է Նաղդալյանը:

Հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հոկտեմբերի 30-ին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը նշել էր. «Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS