TOP նոր
» » ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար

19-11-2020, 07:44 Դիտումներ: Հայաստան
19 Նոյեմբեր 2020, 07:44 - NovostiNK
ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար


ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1586 զինծառայողի անուն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS