TOP նոր
» » Անդրանիկ Քոչարյանի գործողությունները հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը. ՊՆ-ն որոշում է կայացրել

Անդրանիկ Քոչարյանի գործողությունները հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը. ՊՆ-ն որոշում է կայացրել

19-11-2020, 10:18 Դիտումներ: Հայաստան
19 Նոյեմբեր 2020, 10:18 - NovostiNK
Անդրանիկ Քոչարյանի գործողությունները հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը. ՊՆ-ն որոշում է կայացրել


Անհասկանալի հետեւողականությամբ եւ վճռականությամբ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց եւ ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների եւ դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետեւություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլեւս ակնհայտորեն թիրախավորված արշավը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS