TOP նոր
» » Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը. նա բացարձակապես տգետ է. Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը. նա բացարձակապես տգետ է. Լևոն Զուրաբյան

21-11-2020, 09:10 Դիտումներ: Հայաստան
21 Նոյեմբեր 2020, 09:10 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը. նա բացարձակապես տգետ է. Լևոն Զուրաբյան


Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել պետության ղեկավար, «Ազատության» եթերում հայտարարել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանատվությունից, ինքը գերի դարձավ «ոչ մի թիզականների» պրոպագանդային, ինքը դարձավ «ոչ մի թիզականների» գլխավոր պարագլուխը և ազգը տարավ կործանարար ճանապարհով», - նշել է Զուրաբյանը։

Նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի։

«Բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Նա ուղղակի չէր կարողանում պատկերացնել, որ ինքը պատմության մեջ մտնելու է ոչ թե Տիգան Մեծից էլ ավելի մեծ մեծություն, այլ ՝ որպես մարդ, որը հանձնել է հողեր», - ասել է ՀԱԿ անդամը։

Լևոն Զուրաբյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մանդատ տալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին գնալ Մոսկվա և բանակցել ու պահպանել այն, ինչ հնարավոր էր։

«Բոլոր դրվագներում կյանքից կտրված, սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց», - ասել է Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանն ընդգծել է, որ ժողովուրդն էլ չի ընդունելու այս կառավարությանը։

«Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը։ Ակնհայտ է, իր Նիկոլ Փաշինյանը շարունակելու է կառչել իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի ապրիլին-մայիսին ընտրություններ, որ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը», - ասել է նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS