TOP նոր
» » Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու

Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու

28-11-2020, 13:49 Դիտումներ: Հայաստան
28 Նոյեմբեր 2020, 13:49 - NovostiNK
Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու


Ժամկետային զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետին պահանջագիր ներկայացրեցին: Պահանջագրում նշված իրենց հարցերին Հանրային հեռուստաընկերության եթերում հստակ պատասխանելու համար նրանք կառավարության ղեկավարին 2 օր ժամանակ տվեցին: Հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու դիմել կտրուկ քայլերի, որոնք, իրենց ձևակերպմամբ, չեն բխում ՀՀ-ում այս պահին ստեղծված իրավիճակից:

Ի՞նչ կանեն, ծնողներն ասացին, որ արդեն իրենց գործն է:

Հիշեցնենք, որ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են ժամկետային զինծառայող իրենց երեխաներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ ծառայությունը շարունակելու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS