Hraparak.am-ը գրում է, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։
Միջադեպի մասին Hraparak.am-ը մանրամասներ է ճշտել Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից։
«Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել», - ասել է նա՝ ավելացնելով, որ գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն։
Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշել է, որ Արավուս համայնքի ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07