TOP նոր
» » Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ

Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ

20-12-2020, 09:20 Դիտումներ: Հայաստան
20 Դեկտեմբեր 2020, 09:20 - NovostiNK
Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ


Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,– ասվում է ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS