TOP նոր
» » Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ

24-12-2020, 11:51 Դիտումներ: Հայաստան
24 Դեկտեմբեր 2020, 11:51 - NovostiNK
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ


Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձեւ են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։

Նշենք, որ սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։

Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձեւով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել էր, որ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերի հարցը կարող է ցավոտ իրավիճակների բերել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS