TOP նոր
» » Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

6-01-2021, 11:16 Դիտումներ: Հայաստան, Վրաստան
Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում


6 Հունվար 2021, 11:16 - NovostiNK
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS