TOP նոր
» » Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

17-01-2021, 09:55 Դիտումներ: Հայաստան
17 Հունվար 2021, 09:55 - NovostiNK
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS