TOP նոր
» » Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

17-01-2021, 09:57 Դիտումներ: Հայաստան
17 Հունվար 2021, 09:57 - NovostiNK
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Մինասյանի պնդումները նա «ցնդաբանություն» է անվանել։

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Միքայել Մինասյանն ասել էր, թե Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա պնդմամբ՝ այդ մասին իմացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Միրզոյանն սպառնացել՝ կամ դառնալու двойной агент և աշխատելու է ԱԱԾ-ի համար, կամ պատասխան է տալու պետական դավաճանության համար։

Միքայել Մինասյանը նաև հրապարակել էր մի ձեռագիր դիմում, որն, ըստ նրա, գրել է հենց Արարատ Միրզոյանը 2007 թվականին։ Դիմումում Միրզոյանը խոստանում է «ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմանում աջակցելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը»։

Նշենք, արձագանքել է նաեւ ԱԱԾ-ն՝ հայտնելով, որ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS