TOP նոր
» » Հայաստանը՝ աշխարհի 50 «ամենաինստագրամային» վայրերի ցանկում

Հայաստանը՝ աշխարհի 50 «ամենաինստագրամային» վայրերի ցանկում

17-01-2021, 10:04 Դիտումներ: Հայաստան
17 Հունվար 2021, 10:04 - NovostiNK
Հայաստանը՝ աշխարհի 50 «ամենաինստագրամային» վայրերի ցանկում


Կասկած չկա, որ կորոնավիրուսի համաճարակը ստիպել է նորովի գնահատել ճանապարհորդությունը: Նրանց համար, ովքեր այս օրերին երազում են հավաքել ճամպրուկներն ու ճամփորդության մեկնել, Big 7 Travel-ը կազմել է 50 «ամենաինստագրամային» վայրերի ցուցակը:

Big 7 Travel-ն ուսումնասիրել է ինստագրամյան հեշթեգերի քանակը, Ինստագրամում իր հետևորդների ու խմբագրական կազմի կարծիքները: Ցուցակը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ֆիլիպիններն ու Փարիզը:

Առաջին տասնյակում են նաև Նյու Յորքը, Ստամբուլը, Դուբայը, Հավանան, Սիդնեյը, Լոնդոնը և Չիկագոն:

Հայաստանը 39-րդ հորիզոնականում է՝ Վարշավայի և Մարաքեշի միջև։

Հին եկեղեցիներ, աներևակայելի սնունդ և գերող տեսարաններ. ահա մի քանի բան, որ, ըստ Big 7 Trave-ի, անպայման կգերեն Հայաստանում՝ Կովկասյան տարածաշրջանում թաքնված հարուստ մշակութով ու հիասքանչ տեսարաններով այս երկրում:

«Իդեալական լուսանկար արեք Վերնիսաժի շուկայում, որտեղ կարելի է գորգեր և անթիվ մանրուքներ գտնել, ապա բացահայտեք երկրի բազմաթիվ հին եկեղեցիներն ու վանքերը », — գրում է կայքը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS