TOP նոր
» » ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին

25-01-2021, 13:42 Դիտումներ: Հայաստան
25 Հունվար 2021, 13:42 - NovostiNK
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին


Հայաստանում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Սորս հիմնարդամի միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու հնարավորություն է ընձեռնվել Լեռնային Ղարաբաղի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագրի միջոցով ծնողները ևս օգտվել են հոգեբանական աջակցությունից, վերապատրաստվելու հնարավորություններ ստացել: Այս մասին գրում է UNICEF Armenia-ն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված երեխաներն ու նրանց մայրերը շաբաթը հինգ օր, ժամը 10։00-17։00-ը հաճախում են կենտրոն և ստանում անհրաժեշտ վերականգնողական և խնամքի ծառայությունները։ Անհատական և խմբակային ծրագրերին անխոչնդոտ մասնակցելու համար լուծվել է նաև երեխաների տեղափոխման և սննդի խնդիրը։

Հայաստանում գրեթե չկան նման ծրագրեր, որոնք պրոֆեսիոնալ և բազմազան աջակցության ծառայություններ կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից ժամանած թե՛ մայրերին և թե՛ երեխաներին։

Լեռնային Ղարաբաղից Հայաստանում ապաստանած և կենտրոն հաճախող երեխաների մայրերը բացի հոգեբանական ծառայություններից կարող են մասնակցել նաև ՅՈՒՆՍԻԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումներին։ Որոշ մայրիկներ հաշմանդամություն ունեցող երեխաների դրական ծնողավարման մասին ավելին են սովորում, մյուսները՝ հմտանում երեխայի թրապիաների մեջ, որպեսզի տանը կարողանան շարունակել երեխայի վերականգնման գործընթացը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS