TOP նոր
» » Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

4-02-2021, 11:42 Դիտումներ: Հայաստան
4 Փետրվար 2021, 11:42 - NovostiNK
Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ


Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը»,- նշեց Ալթունյանը:

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:

Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS