
Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կապահովվի Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը ելնում է նրանից, որ «առաջին հերթին, Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի պաշտպանության բանակը»: «Իհարկե, դեռ շատ անելիքներ կան բանակի մարտունակության վերականգնման եւ արդիկանացման հարցով, սակայն ինչ էլ որ լինի, դա պետք է արվի: Երկրորդ հերթին, Հայաստանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, եւ այդ պատմական առաքելությունից մենք երբեք չենք հրաժարվի»,-ասել է նախարարը:
«Երրորդ, ամենակարեւորը, տարածաշրջանում ռուսական ներկայությունն է, ինչի շնորհիվ նախ հաջողվել է հասնել հրադադարի ռեժիմի, ապա՝ կանխել հումանիտար աղետը: Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ կապահովվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը»,-հավելել է Հարությունյանը: