TOP նոր
» » Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին

Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին

23-02-2021, 11:33 Դիտումներ: Հայաստան
23 Փետրվար 2021, 11:33 - NovostiNK
Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին


Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական երրորդ մասնաշենք արգելած քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկում։ Նրանք հանկարծակի մոտենում են քաղաքացիներին, և ոտքերից ու ձեռքերից բռնած տանում նրանց։ Թե ինչ հիմքով են ակցիայի մասնակցիները բերման ենթարկվում, ոստիկանները հրաժարվում են պատասխանել։

Բերման ենթարիկվածների մեջ է նաև «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նկատենք նաև, որ քաղացիներին բերման ենթարկելու պահին ոստիկանները հրում և գետնին են գցում իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել են ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը տվյալ շենք:
Իշխանություններն առավոտից փակել են ողջ տարածքը, ներգրավել թվով մի քանի հազար ոստիկան՝ դրանով փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը կառավարական 3-րդ շենք:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS