TOP նոր
» » Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռերը»դատապարտվեցին ազատազրկման

Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռերը»դատապարտվեցին ազատազրկման

24-02-2021, 13:33 Դիտումներ: Հայաստան
24 Փետրվար 2021, 13:33 - NovostiNK
Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռերը»դատապարտվեցին ազատազրկման


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը:Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ` Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» անվանումով հայտնի խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Բացառությամբ Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքի, բոլորը մեղավոր են ճանաչվել իրենք արարքների համար: Սպանության գործը հետ է ուղարկվել դատախազություն՝ նոր քննության:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS