TOP նոր
» » ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

25-02-2021, 11:56 Դիտումներ: Հայաստան
25 Փետրվար 2021, 11:56 - NovostiNK
ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: ՀՀ վարչապետը այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Նա Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS