TOP նոր
» » Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

1-03-2021, 11:24 Դիտումներ: Հայաստան
1 Մարտ 2021, 11:24 - NovostiNK
Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը


Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը։

«Արցախի ներքին գործերի նախարարությունն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունը երկրի ներքին անվտանգության ապահովումն է։ Նախարարությունն ընդգրկված չէ քաղաքական որևէ գործընթացում»,-ընդգծեց Թադևոսյանը:


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS