TOP նոր
» » Դա զսպվածության, սթափվելու կոչ էր իմ գործընկերներին, Վարդազարյանը՝ իր հայտարարության մասին

Դա զսպվածության, սթափվելու կոչ էր իմ գործընկերներին, Վարդազարյանը՝ իր հայտարարության մասին

3-03-2021, 10:19 Դիտումներ: Հայաստան
3 Մարտ 2021, 10:19 - NovostiNK
Դա զսպվածության, սթափվելու կոչ էր իմ գործընկերներին, Վարդազարյանը՝ իր հայտարարության մասին


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցնում է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ: Վարդազարյանը այս մասին վստահեցրեց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին Վարդազարյան կարծիքով՝ իր կոչում, հայտարարությունում ինքը որևէ զսպվածության կանոն չի խախտել:

Ծովինար Վարդանյանը հիշեցրեց՝ Վարդազարյանը ասել է, որ իր հայտարարության առնչությամբ թյուրըմբռնում է եղել և հարցրեց, թե արդյոք Վարդազարյանը կարո՞ղ է անել նույն բովանդակությամբ հայտարարությունը, բայց այնպիսի պարզ տեքստով, որ բոլորի համար հասկանալի լինի, թե ինքն ինչ է ի նկատի ունեցել այդ հայտարարությամբ:

«Այո, ես նորից պնդում եմ, որ իմ կոչը զսպվածության կոչ էր, սթափվելու կոչ էր: Եվ ես կոչ եմ արել իմ բոլոր գործընկերներին՝ զերծ մնալ որևէ քաղաքական դրդապատճառով որոշում կայացնելուց, թե իշխանությանը, թե ընդդիմությանը, թե քաղհասարակությանը չհետևել, ղեկավարվել բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով: Սա էր իմ կոչի բուն էությունը, բուն իմաստը»,-ասաց Վարդազարյանը:

Վարդազարյանը, ի պատասխան պատգամավորների՝ իր այդ հայտարարության վերաբերյալ հարցերին, նշեց, որ քաղաքական բնույթի հարցադրումների չի պատասխանելու՝ միաժամանակ չսահմանափակելով պատգամավորների հարցի իրավունքը:

«Իմ քայլը»-ից Հրաչյա Հակոբյանը նկատեց՝ եթե Վարդազարյանը պնդում է, որ իր այդ հայտարարությունը քաղաքական չի եղել, ապա պատգամավորների հարցերն էլ հենց այդ հայտարարության վերաբերյալ են: «Հարցը վերաբերում է Ձեր ոչ քաղաքական հայտարարությանը, բարի եղեք պատասխանեք այդ ոչ քաղաքական հայտարարության մասին հարցին»,-ասաց նա ու հավելեց՝ ինքը հարց չի տալու Վարդազարյանին, քանի որ ԲԴԽ նախագահը չի պատասխանում պատգամավորների հարցերին՝ դրանք համարելով քաղաքական:

Վարդազարյանն էլ արձագանքեց, քանի որ պատգամավորը հարց չի տալիս, ինքը չի պատասխանի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS