TOP նոր
» » Դուք մեզ թողել եք անպաշտպան. Կոնջորյանը՝ որոշ դատավորներին

Դուք մեզ թողել եք անպաշտպան. Կոնջորյանը՝ որոշ դատավորներին

4-03-2021, 11:43 Դիտումներ: Հայաստան
4 Մարտ 2021, 11:43 - NovostiNK
Դուք մեզ թողել եք անպաշտպան. Կոնջորյանը՝ որոշ դատավորներին


ՀՀ ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ իրենք արդարությունը վերականգնելու հարցերում հույսը դրել են դատավորների վրա, սակայն դատավորներից ոմանք իրենց, ժողովրդին թողել են անպաշտպան: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քննարկմանը:

«Իմ համոզմունքն այն է, որ դատավորներն են դասակարգել դատավորներին: Առաջին հերթին՝ Ռուբեն Վարդազարյանն է դասակարգել դատավորներին, և դա արել է ամենաբարձր մակարդակով, քանի որ ԲԴԽ նախագահը քաղաքական փոթորիկների, պետական անվտանգության վերաբերող օրհասական վիճակում է արել քաղաքական հայտարարություն: Հենց այդ պահից դատավոր Վարդազարյանը ներխուժել է քաղաքականության դաշտ և այդ պահից նա դադարել է լինել դատավոր ու միաժամանակ չի էլ դարձել քաղաքական գործիչ»,-ասաց Կոնջորյանը:

Դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանին և բոլոր դատավորներին՝ նա ասաց. «Դուք ասում եք, որ մենք ձեզ դասակարգեցինք, իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք մեզ թողել եք անպաշտպան, դուք մեր ժողովրդին թողել եք անպաշտպան»:

Նա ԱԺ-ի օրինակով խոսեց՝ նշելով, որ իրենք չունեն անվտանգության աշխատակիցներ և իրենց հայհոյողներին, ծեծողներին նույն կերպ չեն պատասխանում, որովհետև որոշել են, որ այլ արժեքային տիրույթում են ապրում՝ ապավինելով դատավորներին: «Մենք մեզ չենք պաշտպանում, որ դուք մեզ պաշտպանեք: Եվ դուք մեզ թողել եք անպաշտպան»,-նշեց Կոնջորյանը:

Նա հիշեցրեց այն դատավորի մասին, որն ազատ է արձակել ԱԺ նախագահի վրա հարձակում գործածներին, այն դատավորի մասին, որն ազատ է արձակել պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ բռնություն գործադրողին: Ընդ որում, Կոնջորյանը շեշտեց, որ Ասլանյանը դեռ չի հասցրել ապաքինվել Արցախյան վերջին պատերազմում ստացած վիրավորումից: «Այն դատավորները, որոնք պատշաճ ընթացք չեն տալիս այն մարդկանց գործերին, որոնք բացահայտ կերպով կոչ են անում բռնի, զինված հեղաշրջումների, սահմանադրական կարգի տապալման, որոնք ահաբեկչական կոչեր են հնչեցնում, որոնք իրականացնում են պետության ղեկավարի բեմականացված մահափորձ: Եվ այդ դատավորները, որոնք պետք է օրենքի ուժով պաշտպանեին երկրում բոլորին, ժողովրդին, չեն պաշտպանում: Դուք մեզ ասում եք, որ մենք ձեզ դասակարգեցինք, մենք ձեզ ասում ենք՝ դուք մեզ թողել եք անպաշտպան»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ ինքը պատրաստ է ԱԺ ամբիոնից մեծարել բոլոր այն դատավորներին, որոնք իրենց աշխատանքով առաջին հերթին մեծարում են իրենց աշխատանքը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS