TOP նոր
» » Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում. իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. նախկին մարզպետ

Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում. իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. նախկին մարզպետ

4-03-2021, 13:09 Դիտումներ: Հայաստան
4 Մարտ 2021, 13:09 - NovostiNK
Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում. իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. նախկին մարզպետ


Հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում, նաեւ անում են որոշակի գործողություններով, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, իսկ դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի մտերիմներն ու աջակիցները։

«Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին եւ գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար: Իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS