TOP նոր
» » Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից

Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից

16-04-2021, 12:54 Դիտումներ: Հայաստան
16 Ապրիլ 2021, 12:54 - NovostiNK
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից


Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից՝ 2020 թ․ պատերազմի հետևանքով երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրելու նպատակով։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը, ըստ անհրաժեշտության, կբաշխվի պետական հոգածության կացարաններում ապրող արցախցիներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ հումանիտար օգնության կոչին արձագանքելու համար և նշել, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի արցախցիներին հասցեագրված առաջին օգտագործման պարագաների բաշխումն իրականացվի կարիքին համապատասխան և օպերատիվ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS