TOP նոր
» » Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ

Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ

16-04-2021, 12:57 Դիտումներ: Հայաստան
16 Ապրիլ 2021, 12:57 - NovostiNK
Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ


Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը:

Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը մեր երկրի կարևորագույն օղակներից մեկն է:

Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր:

Ես խոնարհվում եմ համակարգի բոլոր այն նվիրյալների առաջ, ովքեր մեր հայրենիքի փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի ու Հայաստանի լուսավոր ապագայի, երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր շարքերում են:

Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ.

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն՝ հանուն օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, ինչպես նաև՝ ՀՀ ներքին անվտանգության:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS