TOP նոր
» » ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

2-05-2021, 11:59 Դիտումներ: Հայաստան
2 Մայիս 2021, 11:59 - NovostiNK
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն


Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։

Կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:

Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:


Աղբյուրը՝ Lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS