TOP նոր
» » Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է

Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է

3-05-2021, 12:58 Դիտումներ: Հայաստան
3 Մայիս 2021, 12:58 - NovostiNK
Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է


Հայկական «DANZ» ապրանքանիշն այս տարի փետրվարին մուտք գործեց ԱՄՆ շուկա, որտեղ պահանջարկը հայկական արտադրության ակնոցների նկատմամբ շատ արագ է աճում: Մինչ այդ, «DANZ»-ը սպառվում էր Հայաստանում և Ռուսաստանում: Ապրանքանիշը ներկայացված է նաև առցանց առևտրի միջազգային հարթակներում: Իսկ ապրիլին փետրվարի համեմատ արտահանման ընդհանուր ծավալն աճել է 40 տոկոսով:

Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է


«DANZ» արևային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: «DANZ»-ը ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել և շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:

Ռուսաստանում «DANZ»-ի հիմնական հաճախորդները մեծածախ գնորդներն են, ընկերությունը շուտով վաճառակետեր կբացի խոշոր առևտրային կենտրոններում: Իսկ Միացյալ Նահանգներում գնումները կատարվում են առցանց: Երկու շուկաներն էլ ընկերության համար ռազմավարական են:

Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է


«Ապրանքանիշի հաջողությունն ու միջազգային շուկայի դրական արձագանքը պայմանավորված է բրենդ-պրոդուկտ-գին հարաբերակցությամբ, որտեղ «DANZ»-ին հաղթել հնարավոր չէ: Այն ներկայացված է fast fashion դասում: Մենք ասում ենք գնեք ոչ թե որ հայկական է, այլ որովհետև որակով է, ոճային ու մատչելի»,- նշել է ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ա. Ավագյանը:

«Մեր դիզայներները մշտապես հետևում են համաշխարհային թրենդներին և այսօր, երբ «DANZ»-ի գարուն-ամառ հավաքածուն արդեն շուկայում է, սպառողը կարող է ընտրել ու գնել այն, ինչ նորաձև է աշխարհում: Սակայն նորաձևությունից բացի, արևային ակնոցը կարևոր ու պարտադիր է աչքի առողջության համար, ուստի մեր հաճախորդները կարող են նաև հանգիստ լինել, որ արտադրական ամբողջ գործընթացում հստակ պահպանում ենք չափանիշները: Ես, որպես մասնագիտությամբ բժիշկ, կրկնակի պահանջկոտ եմ այդ հարցում»,- նշել է «DANZ» ընկերության հիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանը:


Աղբյուրը՝ Armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS