TOP նոր
» » Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է. «Ինչ խղճով եք Եռաբլուր գալիս». Լրագրողի հարցը վարչապետի պաշտոնակատարին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է. «Ինչ խղճով եք Եռաբլուր գալիս». Լրագրողի հարցը վարչապետի պաշտոնակատարին

9-05-2021, 08:50 Դիտումներ: Հայաստան
9 Մայիս 2021, 08:50 - NovostiNK


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Նա մոտենում է զոհված երիտասարդների շիրիմներին, խոնարհվում եւ ծաղիկներ դնում:

Նրա թիկնազորի անդամներն ու ոստիկանները թույլ էին տալիս NEWS.am-ի եւ Armnews.am-ի լրագրողներին մոտենալ Փաշինյանին:

Armnews.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում, Փաշինյանը, սակայն թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: «Ինձ հանգիստ թողեք»,-ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS