TOP նոր
» » Հնարավոր է վերահաս նոր վտանգը կանխել՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների. Սերժ Սարգսյան

Հնարավոր է վերահաս նոր վտանգը կանխել՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների. Սերժ Սարգսյան

15-05-2021, 13:01 Դիտումներ: Հայաստան
Հնարավոր է վերահաս նոր վտանգը կանխել՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների. Սերժ Սարգսյան


15 Մայիս 2021, 13:01 - NovostiNK
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, հուշագրի ստորագրումից առաջ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով.

«Այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուկյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիրաժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը։

Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին։

Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանությունների անտարբեր վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում մենք այսօր կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս նոր վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում։



Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS