TOP նոր
» » Ավինյանը հայտարարել է, թե Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո` առանց հստակեցնելու, թե որ «մերձակայքը»

Ավինյանը հայտարարել է, թե Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո` առանց հստակեցնելու, թե որ «մերձակայքը»

16-05-2021, 08:47 Դիտումներ: Հայաստան
16 Մայիս 2021, 08:47 - NovostiNK
Ավինյանը հայտարարել է, թե Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո` առանց հստակեցնելու, թե որ «մերձակայքը»


ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել` պնդելով, թե Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո` առանց հստակեցնելու, թե «մերձակայք» ասվածը ինչ հեռավորության վրա է գտնվում Սեւ լճից: Բացի այդ` ադրբեջանցիները մայիսի լույս 12-ի գիշերը դիրքավորվել են լճի մոտ եւ ոչ թե դրա մերձակայքում ու իրենց հսկողության տակ պահում լիճը, որը ջրի պաշարի հիմնական աղբյուրն է Գորիսի տարածաշրջանի համար:

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո», - ֆեյսբուքում հայտարարել է Տիգրան Ավինյանը։ Նկատենք, որ վերջինիս մանիպուլյացիոն գրառումը հերքվել է անգամ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի ադրբեջանցիների հետ բանակցություններն արդյունքն չեն տվել ու նրանք չեն նահանջել: Ավելին` Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ 250 ադրբեջանցի զինվորական մխրճվել է մեր երկրի տարածք` 3-4 կմ ու ռազմական օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին, խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS