TOP նոր
» » Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է

Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է

7-06-2021, 12:40 Դիտումներ: Հայաստան
7 Հունիս 2021, 12:40 - NovostiNK
Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է


Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ դեպի Արցախ ճանապարհին դաշինիքի առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ քննարկում են անվտանգության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրները։

«Արցախ կատարած այցը նաև լավ հնարավորություն էր ճանապարհին մանրամասն վերլուծելու սահմանագծի տարբեր ուղղություններում առկա իրավիճակը, առկա սպառնալիքները և ամենակարևորը՝ մեր անելիքներն առաջիկա ժամանակահատվածում:

Նոր ենթակառուցվածքներ, պաշտպանական նոր համակարգ, նոր մոտեցումներ և ամենակարևորը՝ լուծումներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Ի պատասխան փորձագետի դիտարկումների՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը նշում է, որ հունիսի 20-ից հետո անվտանգության ոլորտում անելիքները շատ են։

«Առաջնահերթ ինչպես նշեցի, նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցն է՝ հատկապես պաշտպանական դիրքերի, սահմանի կահավորումը ու անվտանգ միջավայրի ձևավորումը»,-ասում է Վանեցյանը։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS