TOP նոր
» » Երբ որ թշնամին սահմանիդ է կանգնած, այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում. Արամ Սարգսյան

Երբ որ թշնամին սահմանիդ է կանգնած, այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում. Արամ Սարգսյան

7-06-2021, 12:41 Դիտումներ: Հայաստան
7 Հունիս 2021, 12:41 - NovostiNK
Երբ որ թշնամին սահմանիդ է կանգնած, այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում. Արամ Սարգսյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, քայլարշավ են իրականացնում Երևանի կենտրոնական հատվածում, բաժանում բուկլետներ:

Փողոցներից մեկում նրանք հանդիպեցին քարոզոչություն իրականացնող մեկ այլ քաղաքական ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամներին:

Այս կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արամ Զ. Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ողջունեցին միմյանց: Ա. Սարգսյանն ասաց, որ իրենց քայլարշավը սկսում են Հանրապետության հրապարակից:

«Ողջության լուսավորներ, լավ քարոզարաշավ, հաջողություն ձեզ»,- դիմելով ԼՀԿ անդամներին՝ ասաց Ա. Սարգսյանը:

«Աստված բոլորիս հետ»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ սա համերաշխության մի վառ օրինակ էր, և ԼՀԿ-ն համերաշխություն է բերում քաղաքական դաշտում, թիմին:

Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ այս ընտրություններին մասնակցում են միայնակ և իրենց թիմը հուսալի է:

«Մեր թիմը չի բաժանվելու, Ազգային ժողով մտնելուց հետո մեր թիմից հեռացողներ չեն լինելու, տանկի պես հանգիստ, համառ մեր ուղին ու ճանապարհը տանելու ենք առաջ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով, այս քարոզարշավն ունի իր բազմաթիվ նրբությունները. «Պատերազմից հետո գտնում ենք, որ մեգաֆոններով բակերը ման գալու, երգելու, վանկարկելու ցանկություն, սիրտ մեր ժողովուրդը չունի, քանի որ չկա բակ, որում զոհված հերոս ու երեխա չլինի, չկա գյուղ, որում անհետ կորած կամ գերեվարված մարդ չլինի:

Այս պարագայում մենք փորձելու ենք մեր քարոզչությունն անել հնարավորինս անաղմուկ, բայց ներկայացնել մեր տեսակետները, մեր քարոզչության մեխը լինելու է անվտանգությունն ու աշխատատեղերը»:

Ընտրություններից հետո այլ ուժերի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան Ա. Սարգսյանն ասաց, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը ու դա կախված է լինելու ընտրություններին մասնակցած ուժերի պատգամավորական թվերից:

«Կան իրավիճակներ, երբ որ պատերազմ է, թշնամին սահմանիդ է կանգնած, այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում: Եթե պատերազմ է, պատերազմական իրավիճակում մեր կուսակցության համար կա միայն արտաքին թշնամին, չունենք ներքին թշնամին:

Ոչ պատերազմական իրավիճակներում մենք համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց հետո ունենք իրար մոտ կամ իրարից ոչ հեռու գաղափարախոսություն»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS