TOP նոր
» » Թողեք խոսի, որ ով էլ դրան դեռ չի իմանում՝ ճանաչի. թե բա՝ զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն. Աբրահամյանը՝ Փաշինյանի մասին

Թողեք խոսի, որ ով էլ դրան դեռ չի իմանում՝ ճանաչի. թե բա՝ զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն. Աբրահամյանը՝ Փաշինյանի մասին

8-06-2021, 09:56 Դիտումներ: Հայաստան
8 Հունիս 2021, 09:56 - NovostiNK
Թողեք խոսի, որ ով էլ դրան դեռ չի իմանում՝ ճանաչի. թե բա՝ զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն. Աբրահամյանը՝ Փաշինյանի մասին


«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին՝ ընդգծելով, որ հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել:

«Թողեք թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում՝ ճանաչի: Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։

Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին։
Նրա աչքերում մեր գերիները, զինվորները մարդիկ են, ովքեր նույնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պետք է ծառայեն սրանց քմահաճույքներին։

Այս անբարոյական ձևակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով և հայհոյանքներով, բայց միայն ասելով ոչինչ չի փոխվի։ Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել։
Կատարեք սրանց հեռացնելու և երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS