TOP նոր
» » ՔՊ քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

ՔՊ քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

8-06-2021, 12:25 Դիտումներ: Հայաստան
ՔՊ քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները․ Ընտրությունների վերահսկման կոմիտե


8 Հունիս 2021, 12:25 - NovostiNK
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։

Երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ։ Իրավապահների գործողությունների իրավական հիմք ներկայացվող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջերս հրատապ փոփոխված 149.1 հոդվածը, որը սակայն, ինքնին լինելով առերևույթ հակասահմանադրական, նախնական փուլում մեկնաբանվել է կամայականորեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները։ Մասնավորապես, վարչապետի de facto պաշտոնակատարը հայտարարել է. «ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով [«բայղուշ». թուրքերեն՝ բու. փոխաբերական իմաստը տվյալ համատեքստում հստակ չէ]»։


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS