TOP նոր
» » Կոմունիկացիաների ապաշրջափակմանը կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի մեզ պարտադրելու միջոցով. Նորիկյան

Կոմունիկացիաների ապաշրջափակմանը կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի մեզ պարտադրելու միջոցով. Նորիկյան

9-06-2021, 11:20 Դիտումներ: Հայաստան
9 Հունիս 2021, 11:20 - NovostiNK
Կոմունիկացիաների ապաշրջափակմանը կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի մեզ պարտադրելու միջոցով. Նորիկյան


«Նիկոլ, դուք պաշտոնապես զբաղեցնում եք Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի աթոռը, չի սազում Հայաստանին, մեր ժողովրդին պատիվ չի բերում այսպիսի տոնայնությամբ, շեշտադրումներով հանդես գալ»,- ասուլիսում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցության կորիզը ինտելեկտալ անձինք են՝ քաղաքագետներ, գիտությունների թեկնածուներ, կառավարման մասնագետներ, փաստաբաններ, որոնք փորձում են որակապես նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին, իրենց պատկերացումներով ազդել քաղաքական որոշումների կայացման վրա, հանրության հետ դիսկուրսում որակապես այլ տարամադրություն ստեղծել:

«Մենք գալիս ենք իսկապես կարգուկանոն հաստատելու և վերջ տալու Հայաստանում տիրող անիշխանությանը: Մենք գալիս ենք ազգային համերաշություն, ներքին հանդուրժողականություն հաստատելու, քանի որ ցանկացած խնդիր պետք է լուծենք այդ համերաշխության մթնոլորտում: Եթե չկարողանանք լուծել, լրջագույն խնդիրների առաջ կկանգնենք»,- ասաց Ն. Նորիկյանը:

Ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի տնտեսական մասը, նա նշեց, որ ռազմավարության առանցքում դրված է միջին խավի ձևավորումը, որը պետության ներքին կայունության առհավատչյան է լինելու:

«Երկրորդ կարևորագույն խնդիրը տնտեսության կառուցվածքի վերաբաշխման խնդիրն է:
Նպատակ ունենք յուրաքաչյուր մարզում 5 տարում երկու խոշոր ձեռնարկության վերաբացման կամ գործարկման արդյունքում փոխել այդ մարզի տնտեսական անձնագիրը»,- ասաց Ն. Նորիկյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով, չի կարող «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ որևէ համաձայնություն լինել.

«Կոմունիկացիաների ապաշրջափակմանը մենք կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի մեր ազգային արժանապատվության, ազգային ինքնության վիրավորանքի, մեզ պարտադրելու միջոցով»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS